Խնդրում ենք սպասել...

Համացանց

Դավիթ Սանասարյանը կոչով դիմել է ԱԺ պատգամավորներին

10:25, ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ.
Դավիթ Սանասարյանը կոչով դիմել է ԱԺ պատգամավորներին

Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է ԱԺ պատգամավորներին․

«Գործընկերնե՛ր, արդեն բավական ժամանակ է ուզում եմ ձեզ դիմել ու բարեկամաբար հիշեցնել, որ ձեր ստացած մանդատը իրար ոչնչացնելու, ժամանակ վատնելու և իրականությունից կտրված հարցեր քննարկելու համար չէ։
     Այդ մանդատը քաղաքացու կողմից ձեզ շնորհվել է, որ իր խնդիրներն ու մոտեցումները ներկայացնեք, երկրում «խաղի» նոր ու համապատասխան կանոններ սահմանեք։

Իսկ այսօր, երկում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, անհրաժեշտ է, որ այդ շենքից դուրս գաք և հանրային վայրերում խոսեք ձեր ընտրողների հետ և խնդրեք, որ պահպանեն համաճարակային կանոնները (գիտեմ, որ ձեզանից ոմանք էդպես էլ անում են)։

Խնդրանքս. ներեք իրար ու ձեռք ձեռքի տված քաղաքացիներին ցույց տվեք միասնականություն, թողեք այլ գործերն ու շփվեք քաղաքացիների հետ։ Գործի տեսքով այդ ուղերձը մի ուշացրեք։ Վաղը ուշ է լինելու։

Ես հավատում եմ ձեր խորքային նվիրվածությանը, գործի՛ անցեք, ընկերնե՛ր»։

7966 | 1
Facebook