Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Քրեական պատասխանատվության պետք է ենթարկել կանոնները չպահողներին». Արտակ Գալստյան

00:45, ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ.
«Քրեական պատասխանատվության պետք է ենթարկել կանոնները չպահողներին». Արտակ Գալստյան

«Ոստիկանությունում ստեղծված մոնիթորինգի խումբը, վարչապետի բոլոր կոչերը բուն իմաստով ոչ մի արդյունք չեն տալու, խստացումներ են պետք: Ընդ որում` այստեղ սպեցնազն էլ չի օգնելու»,- «Նոյան տապան»-ի եթերում նման կարծիք է հայտնել իրավապաշտպան Արտակ Գալստյանը:

Նրա խոսքով` ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեղմելու համար պետք է ՀՀ Քրեական օրենսգրքում որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարել. «Պետք է ամրագրվի, որ արտակարգ դրության ժամանակ պարետի որոշումները չկատարելը առաջացնում է քրեական պատասխանատվություն, դիցուկ` 1-3 տարի»,- ասել է Գալստյանը` հավելելով, որ տուգանքը արդյունավետ գործիք չէ, որն այժմ կիրառվում է:

Մանրամասները` տեսանյութում:

«Քրեական պատասխանատվության պետք է ենթարկել կանոնները չպահողներին». Արտակ Գալստյան
4852 | 1
Facebook