Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արսեն Թորոսյանի անդրադարձը՝ պոլիկլինիկաների վերաբերյալ քաղաքացիների բողոքներին

19:55, հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.
Արսեն Թորոսյանի անդրադարձը՝ պոլիկլինիկաների վերաբերյալ քաղաքացիների բողոքներին

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ քաղաքացիների մի շարք բողոքներին և մտահոգություներին, թե երբ զանգում են պոլիկլինիկաներ՝ հայտնելու իրենց ախտանիշների և հնարավոր հիվանդության մասին, տեղի մասնագետները հիմնականում հայտնում են, որ ավեի ուշ նրանց հետ կապ կհաստատեն, քանի որ այժմ զբաղված են:

«Պոլիկլինիկական համակարգն այժմ ավելի ինտենսիվ է ներգրավված կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների բուժման պրոցեսում և աստիճանաբար ավելի ակտիվ է ներգրավվում նաև սովորելու առումով: Իհարկե, սա նորություն է համակարգի համար և հնարավոր է, որ լինեն խոչընդոտներ դրա սահուն իրագործման տեսանկյունից: Մենք աշխատում ենք դրանք լուծել»,- ասաց նախարարը:

Հարցին, թե հնարավո՞ր մշակել մի ստանդարտ դեղատոմս, որպեսզի հնարավոր վիրուսակիրները նախքան մասնագետների հետազոտությունը կարողանան զբաղվել ինքնաբուժությամբ, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Ցավոք, պետք է ասեմ, որ ոչ, չի կարող լինել որևէ ստանդարտ դեղատոմս կամ բաղադրատոմս որևէ քաղաքացու որևէ հիվանդության համար, քանի որ քաղաքացիները ինդիվիդուալ են՝ իրենց առողջական բնութագրով, տարիքով, սեռով, ուղեկեցող հիվանդություններով և այլն: Անհրաժեշտ է, որ պարտադիր բժշկական օգնություն մատուցվի, եթե նունիսկ դա հեռահար է կամ դեղորայքների հեռահար նշանակում է: Այդ նպատակով մենք այսօր արդեն կունենանք կորոնավիրուսային հիվանդության տնային բուժման ուղեցույց պոլիկլինկայի բժիշկների համար»:

5003 | 0
Facebook