Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարճ ասեմ. ահավոր է». Դանիել Իոաննիսյան

17:15, հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.
«Կարճ ասեմ. ահավոր է». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, 1 ժամով Christine-ի հետ դուրս էինք եկել դիմակների կրման կարգը խախտողների «ֆոտո-որսի» (Երևանի Դավթաշեն և Աջափնյակ վարչ. շրջաններում):

Կարճ ասեմ. ԱՀԱՎՈՐ Է

Ունենք հաջողված 35 կադր, որոնցից 3-ում խախտողները ոստիկան էին, իսկ մեկում՝ խախտումը ոստիկանների անտարբեր ներկայությամբ էր:

Չենք նկարել դիմակ չկրող հարյուրավոր այն անձանց, որոնք.
     - Փողոցում միայնակ էին
     - Հաց էին ուտում
     - Ծխում էին

Մոտներս չի ստացվել լուսանկարել հարյուրավոր մեքենաներ (այդ թվում՝ հանրային տրանսպորտի), որոնցում մեկից ավել մարդ կար ու դիմակները չէին կրում:

Կոչ ենք անում բոլորին միանալ այս արշավին: Երեկոյան նոր մտքեր կան, փորձենք, տեսնենք:

Հ.Գ. Այո, ժամ առաջ պետք է խիստ կարանտին հայտարարվի, բայց նույնիսկ եթե դա դեռ չի արվում, բոլորս կառավարությանը օգնենք, որ էպիդեմիան դանդաղի»:

7494 | 0
Facebook