Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի կերպ եմ զսպում, որ չափերս չանցնեմ»․ Նինա Կարապետյանց

16:15, հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.
«Մի կերպ եմ զսպում, որ չափերս չանցնեմ»․ Նինա Կարապետյանց

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որևէ կուսակցության անդամ չեմ, չեմ եղել և դժվար էլ թե լինեմ։
     Քաղաքական նախասիրություններ, համակրանքներ, կողմնորոշումներ չունեմ։

Սա ասում եմ, որ կանխեմ «մտահոգությունները» և շահարկումները։
     Ալեն Սիմոնյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ մի նժարի վրա դրեց ՀՀԿ-ը, Դաշնակցությունը, Վերնատունը, Վանեցյանին և Սասնա Ծռերին։

Մի կերպ եմ զսպում, որ չափերս չանցնեմ։

Ալեն Սիմոնյան, դու ոչ թե իրականությունից կտրվել ես, այլ սկսում ես անցնել մեղսունակության սահմանները։

Դուք «թացը չորից» ի վիճակի չեք տարբերել։

Դուք կարող եք ունենալ գաղափարների, մոտեցումների սկզբունքային և էական տարբերություններ, բայց քո արածը․․․

Բալքիմ մի օր կհանդիպենք, որ դեմ առ դեմ ասեմ․․․»։

8821 | 1
Facebook