Բրազիլիայում վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 28 633-ով
15:45, հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.
Նախօրեին Բրազիլիայում մահացության նոր ռեկորդ է սահմանվել. մահացել է 1 349 հիվանդ: Ներկա պահին սա ամենաբարձր ցուցանիշն է՝ համաճարակի բռնկվելուց ի վեր: Այս մասին հայտնում է Բրազիլիայի առողջապահության նախարարությունը: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 584 562 է․ ախտորոշվել է COVID-19-ի 28 633 նոր դեպք: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 32 568-ի: Կորոնավիրուսի համավարակի հայտնաբերված դեպքերի թվով Բրազիլիան աշխարհում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: