Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վանեցյանը կարող է «Սասնա ծռեր»-ի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի հետ քննարկել ազգային համաձայնության կառավարության հարցը». Ալեն Սիմոնյան

15:20, հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.
«Վանեցյանը կարող է «Սասնա ծռեր»-ի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի հետ քննարկել ազգային համաձայնության կառավարության հարցը». Ալեն Սիմոնյան

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ վարչապետի հրաժարականը պահանջող հայտարարություններին. «Կարծում եմ՝ ձեր նշած անձնավորության քաղաքական փորձառությունն այնքան քիչ է, որ նախ մի որոշ ժամանակ՝ 5-7 տարի, պետք է ուսումնասիրի քաղաքական գործընթացները, քաղաքական դաշտը և ձևավորի նորմալ թիմ»,- ասաց նա:

Անդրադառնալով Ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցին, ԱԺ փոխնախագահն ասաց, որ լսել է նման առաջարկի մասին. «Կարծում եմ, որ եթե նման առաջարկ կա, պարոն Վանեցյանը կարող է, ասենք, «Սասնա ծռեր»-ի, ՀՀԿ-ի հետ քննարկի և կոնկրետ առաջարկ ներկայացնի... Ես առաջարկում եմ բոլոր արտախորհրդարանական կուսակցություններին, այն է «Սասնա ծռերը», ՀՀԿ-ը, ՀՅԴ-ը, Վանեցյանը կարող են միասին հավաքվել, կարող են նաև «Վերնատան» մասնակիցներին ներգրավել»,- շարունակեց նա:

6208 | 1
Facebook