Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հուսով եմ՝ նախարարը ժամանակ կգտնի այս «մանիպուլյացիան» համոզիչ բացատրելու». Ռուբեն Մելիքյան

10:15, հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.
«Հուսով եմ՝ նախարարը ժամանակ կգտնի այս «մանիպուլյացիան» համոզիչ բացատրելու». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետն ուղիղ եթերում հենց նոր հայտարարեց այսօրվա խայտառակ թիվը՝ 697 նոր դեպք։

Մահվան թվերը՝ 6 դեպք, պլյուս 9 մահ «երկրորդ ցուցակում»՝ որ պատճառը ՔՈՎԻԴ-ը չի, բայց մարդն ունեցել է ՔՈՎԻԴ։ Ճիշտն ասած՝ այդ «երկրորդ ցուցակը» ի սկզբանե շատ կասկածելի էր ու գնալով ավելի կասկածելի է դառնում, հատկապես հիմա, երբ այն իր օրական թվով գերազանցում է «առաջին ցուցակին»։

Հուսով եմ՝ մի օր առողջապահության նախարարը ժամանակ կգտնի այս «մանիպուլյացիան» համոզիչ ու մատչելի ձևով բացատրելու։ Օրինակ՝ երեկ երեկոյան ժամանակ գտել է ընդդիմադիր ֆրակցիայի վրա «նաեզդ» անող բոցաշունչ գրառման համար։

Մի խոսքով, վատ է վիճակը։

Հ․Գ. Դիմակ դնելու կանոններն այսօրվանից խստանում են։ Հույս ունենանք՝ դա կօգնի»։

4910 | 1
Facebook