Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովի վերջին հյուրը Բակո Սահակյանն է. «Հրապարակ»

09:20, հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.
Ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովի վերջին հյուրը Բակո Սահակյանն է. «Հրապարակ»

«Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումսանիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը մոտեցավ վերջնաժամկետին։ Այսօր տեսակապով կլսեն Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին:

Աշխատանքը կազմակերպել են հեռավար: Ուշագրավ է, որ վերջինիս լսելու հարցում հանձնաժողովը տևական ժամանակ չէր կողմնորոշվում, ի վերջո, եկել են եզրահանգման, որ լրացուցիչ ինֆորմացիան չի խանգարի, և քանի որ այսօր լրանում է հանձնաժողովի գործունեության ժամկետը, որպեսզի հանդիպման գրաֆիկը հարմարեցնելու դժվարություններ չունենան, նախապատվությունը տվել են տեսակապին:

Բակո Սահակյանն այս հանձնաժողովի վերջին «հյուրը» կլինի, դրանից հետո կանցնեն, այսպես կոչված, խորհրդակցական սենյակ, ամռան ամիսներին կկազմեն զեկույցը, որպեսզի աշնանը հաշվետվություն ներկայացնեն խորհրդարանին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

6711 | 0
Facebook