Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ում թեկնածությունն է քննարկվում ՊՎԾ պետի տեղապահի պաշտոնում. «Հրապարակ»

08:45, հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.
Ում թեկնածությունն է քննարկվում ՊՎԾ պետի տեղապահի պաշտոնում. «Հրապարակ»

«Գործադիրում վերջին օրերին քննարկվում է Պետական վերահսկողական ծառայության պետ նշանակելու հարցը: Այդ պաշտոնը զբաղեցնում էր Արգիշտի Քյարամյանը, ում Նիկոլ Փաշինյանն անցած ամիս գործուղեց ԱԱԾ՝ որպես փոխտնօրեն: Դավիթ Սանասարյանի լիազորությունները հայտնի քրեական գործի պատճառով դադարեցնելուց հետո Քյարամյանը նախ նշանակվեց ՊՎԾ պետի տեղակալ, ապա՝ պետի ժամանակավոր պաշտոնակատար: Քանի դեռ դատարանը որոշում չունի Սանասարյանի գործով, և նա փաստացի ազատված չէ այդ պաշտոնից, կառույցում, ըստ ամենայնի, նոր պետ չի նշանակվի:

Բայց վարչապետը մտադիր է այս կառույց գործուղել վստահելի մարդու՝ պետի ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթներով օժտելով նրան: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՊՎԾ պետի տեղապահի պաշտոնում քննարկվել է «Իմ քայլի» պատգամավոր, ՔՊ հիմնադիրներից Տիգրան Ուլիխանյանի թեկնածությունը, ով մինչև պատգամավոր դառնալն այս կառույցում պետի տեղակալ էր աշխատում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

4982 | 1
Facebook