Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չի կարող տոտալ կարանտին լինել, բայց մարդկանց փող չտան ապրելու». Մարուքյան

15:15, չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ.
«Չի կարող տոտալ կարանտին լինել, բայց մարդկանց փող չտան ապրելու». Մարուքյան

«Ավելի խիստ սահմանափակումներ կարող են կիրառվել, եթե մարդկանց տրվեն ապրելու համապատասխան միջոցներ. օրինակ՝ նրանց փոխարեն վճարեն կոմունալները, նաև փող տրվի, որ մարդիկ ապրեն: Չի կարող տոտալ կարանտին լինել, բայց մարդկանց փող չտան ապրելու»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ կարծիք հայտնելով, որ լուծումը, այս պահի դրությամբ, եղած սահմանափակումները ճիշտ կիրառելու մեջ է:

Պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է խմբակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով անվստահություն հայտնել որոշ նախարարների, Է. Մարուքյանը պատասխանել է, որ նրանք, ովքեր պատասխանատու են այդ խնդրով, պետք է ընդունեն՝ այն քաղաքականությունը, որն իրենք ներդրել են, ունի բացթողումներ, հետևաբար, այդ մարդիկ պետք է ազատվեն: «Այս մահերի քանակը, որ ունենք, առանց պատասխան տալու անհնար է այդ էջը թերթել»,- շեշտել է Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարի խոսքով՝ այսօր չկա որևէ ոլորտ, որը ձախողումներ չունենա, ինչը, առաջին հերթին, կադրային քաղաքականության արդյունք է:

4672 | 1
Facebook