Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հենց հիմա հրահանգում եմ վերջ տալ դպրոցներում կուտակումներին». նախարար

13:05, չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ.
«Հենց հիմա հրահանգում եմ վերջ տալ դպրոցներում կուտակումներին». նախարար

«Տեղեկություններ են ստացվում որոշ դպրոցների վերաբերյալ, որ կուտակումներ կան: Ուզում եմ ասել, որ սա տնօրենների ուղիղ պատասխանատվությունն է. եթե նման բակեր կան ձեր տարածքում, ձեր դպրոցներում. ես հենց հիմա հրահանգում եմ վերջ տալ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ իր տեղեկություններով՝ շատ դպրոցների տնօրեններ ժամեր են սահմանել, որպեսզի կուտակումներ չլինեն, սակայն պարզվում է, որ կան խախտում անողներ. «Մենք այդ բոլոր դեպքերով գնալու ենք, և այդ ամենի համար խիստ պատասխանատվություն են կրելու և պատժվելու են բոլոր հաստատությունների ղեկավարները»,- ասաց նախարարը:

14377 | 0
Facebook