Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարն ուղղակիորեն ձախողել է». Մանե Թանդիլյան

12:35, չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ.
«Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարն ուղղակիորեն ձախողել է». Մանե Թանդիլյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ լրագրողների հետ զրույցում գնահատելով կառավարության քայլերը կորոնավիուսի դեմ պայքարում, կարծիք հայտնեց, որ գործադիրը կորոնավիրուսի դեմ պայքարը, ուղղակիորեն, ձախողել է: «Ինչո՞ւ, որովհետև յուրաքանչյուր միջոցառում անհրաժեշտ էր անել ճիշտ ժամանակին, երբ դրա կարիքը կար: Այն միջոցառումների մասին, ինչ այսօր խոսում են Առողջապահության նախարարն ու վարչապետը, պետք էր անել ավելի վաղ՝ ճիշտ ձևաչափերով»:

Մ. Թանդիլյանի խոսքով՝ կորոնավիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը կառավարության մեղքով է տարածվել ժողովրդի մեջ: «Հույս ունեմ, որ մեր քաղաքացիներն ավելի խոհեմ կգտնվեն, քան կառավարությունը, ով ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը:

Այս պահին մենք ուղղակի պետք է դիմենք ժողովրդին և ասենք՝ հարգելի՛ քաղաքացիներ, միգուցե հարմար չէ դիմակ կրելը, ախտահանելը ձեռքերն ամեն պահի և կատարել մնացած բոլոր միջոցառումները։ Այն միգուցե ամբողջությամբ չի ապահովում, բայց իմ պատկերացմամբ նվազեցնում է վարակի տարածումը»,- ասաց պատգամավորը:

5725 | 4
Facebook