Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կորոնավիրուսով վարակվելու ևս 3 դեպք՝ Արցախում

11:30, չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ.
Կորոնավիրուսով վարակվելու ևս 3 դեպք՝ Արցախում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել են:
     Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 26-ը հաջողությամբ հաղթահարել է հիվանդությունը: Մեկուսացված է 98 քաղաքացի, առայսօր թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 984 նմուշառում:

2814 | 0
Facebook