Խնդրում ենք սպասել...

Համացանց

Շների հարձակումից տուժած երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա կա

11:10, չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ.
Շների հարձակումից տուժած երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա կա

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ը տեղեկացնում է․ «Գյումրիում մի խումբ թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա: Վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել, տեղափոխվել է դիմածնոտային բաժանմունք: Վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ:

Հիշեցնենք, որ երեխան բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխել էր «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել էր, այնուհետև տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Այստեղ երեխան երկրորդ անգամ է վիրահատվել, կատարվել է դիմածնոտային վիրաբուժական լուրջ միջամտություններ»:

3247 | 0
Facebook