Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շուշիում օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցիք են ահազանգում, մեկ էլ ինչ-որ շրջանակներ». Նիկոլ Փաշինյան

10:50, չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ.
«Շուշիում օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցիք են ահազանգում, մեկ էլ ինչ-որ շրջանակներ». Նիկոլ Փաշինյան

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտակարգ դրության կանոնների պահպանմանը, միաժամանակ նաև՝ Շուշիում, Արցախի նախագահի երդմնակալության օրը կազմակերպված միջոցառմանը. «Անընդհատ պտտում-պտտում են այդ լուսանկարը: Դա տեղի է ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակում:

Մենք հիմա, որ խոսում ենք բանկերի կուտակումների մասին, ոչ թե խոսում ենք ճաշակի, այլ կարգը, կանոնը, օրենքը խախտելու մասին: Արցախում՝ Շուշիում, ոչ մի օրենք չի խախտվել: Էնտեղ օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցիք են ահազանգում, մեկ էլ ինչ-որ շրջանակներ: Եվ մենք պետք է հասկանանք, որ այստեղ առողջապահական խնդիր չէ, ԱՆ-ը ինչ կարողանում՝ անում է, մի բան էլ ավել: Սա կարգ ու կանոնի խնդիր է: Ես որ հեղափոխություն եմ արել, հեղափոխական խոսքով վարչապետ եմ դարձել, հիմա պետք է սպեցնազը հանեմ, ծեծուջարդ անե՞մ ժողովրդի մեջ, որ կարգուկանո՞ն պահպանեն»,- ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

9179 | 1
Facebook