Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վարակի տարածման հարցում քաղաքացիներին մեղադրելը մի կերպ փորձեմ հասկանալ»․ Բաբկեն Պիպոյան

05:10, հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.
«Վարակի տարածման հարցում քաղաքացիներին մեղադրելը մի կերպ փորձեմ հասկանալ»․ Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարակի տարածման հարցում քաղաքացիներին մեղադրելը մի կերպ փորձեմ հասկանալ: Հատուկ եմ ֆիքսում` փորձեմ, որովհետև կարծում եմ, որ միայն հասարակությանը կամ առաջին հերթին հասարակությանը մեղադրելը առնվազն ազնիվ չէ: Բայց թող ձեր սրտով լինի` միայն մենք` հասարակությունն է «մեղավոր», ձեր մեղքը, ենթադրենք, չկա: Այդ ֆոնի վրա հիվանդների մի մասին տանը բուժելը ևս դիտարկեմ տարածման հետևանք, որտեղ կրկին միակ «մեղավորները» մենք ենք:
     Իսկ որ տանը հիվանդի բուժումն ապահովելու համար, բուժաշխատողը չունի արտահագուստ ու չի կարողանում մոտենալ և իրականացնել բուժսպասարկում, այդտե՞ղ ինչով ենք «մեղավոր»` արտահագուստ չենք գնե՞լ»:

4856 | 0
Facebook