Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքը համարում եմ ներքին սաբոտաժ»․ Նաիրա Զոհրաբյան

09:30, չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ.
«Կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքը համարում եմ ներքին սաբոտաժ»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքը ես համարում եմ ներքին սաբոտաժ: Չնայած, Սամվել Մարտիրոսյանը չի բացառում նաև հաքերային հարձակումը, սակայն դրանից ավելի շատ ներքին սաբոտաժի հոտ է գալիս: Ու, այո, ոչ մի երաշխիք չկա, որ մեր անձնական տվյալները մի օր էլ չեն թևածի սոցիալական ցանցերում, կամ չեն հայտնվի ադրբեջանական հետախուզության գրպանում: Ստացվում է, որ մեզանից որևէ մեկի անձնական տվյալը պաշտպանված չի ու էս ամեն ինչն անլրջության մուլտիպլիկատիվ էֆեկտն է:

Երկրում ծայրահեղ ծանր իրավիճակ է. մեկ օրում թեսթ հանձնած 1249-ից 517 վարակակիր, 19 մահ: Ու այս թվերը ընդամենը կամ պարզապես վիճակագրություն չեն: Ամեն թվի տակ կոնկրետ մարդկային ճակատագիր է, մեկ ընտանիքի ողբերգություն, մեկ անուն-ազգանուն, մեկ մարդ: Լուրջ մասնագետների կանխատեսմամբ և իրավիճակի սթափ վերլուծությամբ, վաղը շատ ավելի վատ է լինելու, մյուս օրը` դրանից վատ, իսկ մի 10 օր հետո կարող է անդառնալի և անվերահսկելի իրավիճակ լինել, անկառավարելի քաոս:
     Ու հանկարծ մեկը չփորձի ասել, թե «все под контролем шеф»:

Էժան էմոցիա ծախելու ու մարդկանց ստորին բնազդների վրա «աչոկ» հավաքելու թեման այլևս լայն սպառման պոպկորնի նախկին էֆեկտը չունի: Հայաստանն աշխարհի քարտեզում վտանգավորության ու ռիսկայնության կարմիր SOS-ով է նշված:

Չգիտեմ, դուբինկաներով առողջություն պարտադրելով, աջ ու ձախ տուգանելով ու ոստիկանական անտիսենտիմենտով այլևս հնարավո՞ր է տորպեդահարել կորոնաարշավը: Չգիտես ինչու, ինձ թվում է` ոչ:

Ուրեմն` ի՞նչ անել: Ընդամենը լրջանալ, դադարեցնել էմոցիաների լվացքը, ողջ պատասխանատվությունը չգցել քաղաքացու վրա ու վերջապես գիտակցել, որ անդառնալիության հետհաշվարկը սկսված է:

Հ.Գ. Հա, չմոռանամ դիստանցիոն տարբեր հայրենասերներին, որ հեսա քնից կզարթնեն ու հերոսական ստատուսներ կգրեն, իրազեկել, որ ինձ հղված իրենց «սեքնդ հենդ» նամակները ես չեմ կարդում»։

3878 | 0
Facebook