Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թորոսյանի ու Նիկոլի փոխարեն ուրիշը լիներ, նույնն էր լինելու»․ Արամ Սարգսյան

19:20, չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ.
«Թորոսյանի ու Նիկոլի փոխարեն ուրիշը լիներ, նույնն էր լինելու»․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոմանք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը փորձում են օգտագործել սեփական շահերի համար, ինչպես որ վերջին 20 տարին են վարվել ցանկացած խնդրում...

Աշխարհի բոլոր երկրներում էլ նույն բանն է, ու խոսքս թե՛ իշխանությանը և թե՛ ժողովրդին է վերաբերվում։ Ազատության սովոր մարդը սահմանափակումներ չի սիրում։ ԱՄՆ-ը, որ աշխարհի ամենահարուստ երկիրն է, շտապօգնություններն ու բժիշկները չէին հերիքում։ Կենտրոնական Եվրոպայի զարգացած երկրները՝ նույնը։ Ռուսաստանում՝ նույնը... Մենք իտալացիներից ոչ ավելի առաջադեմ ենք, ոչ պարտաճանաչ, ոչ էլ ավելի լավը, ու որ Թորոսյանի ու Նիկոլի փոխարեն ուրիշը լիներ, միևնույնն էր, նույնն էր լինելու։ Էն տեսակը, ում համար կարևորը 10 կգ ելակն է, որ 24 ժամում կփչանա չվաճառվելու պարագայում, իսկ տարածքի ախտահանելն իր համար կարևոր չէ, այդ տեսակը հենց թեթև տաքություն է ունենում՝ շտապօգնություն է կանչում և, Աստված չանի՝ շտապօգնությունն ուշանա, բացում է բողոքի գիրքը, անիծում բոլորին ու ամենքին։ Մենք ոչ մեկից ավելին չենք. գնահատական տալուց փորձեք համեմատվել, միայն Վրաստանի օրինակը չբերեք էլի, որովհետև անցած ամիս մեկ շնչին ընկնող մահերով իրենց թիվը մերինից բարվոք չէր»։

8603 | 1
Facebook