Խնդրում ենք սպասել...

Համացանց

Փաշինյանը հրապարակում է օգտատերերի ուղարկած լուսանկարներն ու տեսանյութերը

22:55, երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ.
Փաշինյանը հրապարակում է օգտատերերի ուղարկած լուսանկարներն ու տեսանյութերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել իրեն ուղարկել սոցիալական հեռավորության և պարետատան մյուս խախտումների մասին աղաղակող տեսանյութեր: «Խնդրում եմ հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանեք, լուսանկարահանեք և ուղարկեք իմ այս ֆեյսբուքյան էջին՝ հնարավորինս կոնկրետ և ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց»,- գրել էր նա:

Այս գրառումից հետո նա իր էջում սկսել է հրապարակել օգտատերերի ուղարկած լուսանկարները՝ խանութներում, բանկերում և այլ վայրերում մարդկային կուտակումների վերաբերյալ:

9921 | 0
Facebook