Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակված կնոջ ընտանիքն ահազանգից հետո ապահովվել է սննդով

21:10, երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ.
Կորոնավիրուսով վարակված կնոջ ընտանիքն ահազանգից հետո ապահովվել է սննդով

Երեկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ահազանգած ընտանիքը, որի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, և ընտանիքը մեկուսացման մեջ ապրելու միջոցներ չուներ, ապահովվել է սննդով, և սահմանվել է բժշկական հսկողություն։

Այս մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տեղեկացրել են Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Ահազանգած քաղաքացին ՀՔԱՎ-ին հայտնել էր, որ մայիսի 22-ից կնոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել, և դրանից հետո ողջ ընտանիքով մեկուսացման մեջ են, չեն կարողանում աշխատել, սոցիալական ծանր վիճակում են հայտնվել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

4625 | 0
Facebook