Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արայիկ Հարությունյանը տեղեկություններ է հայտնել դիմորդների վերաբերյալ

19:50, երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ.
Արայիկ Հարությունյանը տեղեկություններ է հայտնել դիմորդների վերաբերյալ

Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը որոշ տեղեկություններ է հայտնել դիմորդների վերաբերյալ: «Այս պահին համակարգում հայտ է լրացրել 4433 դիմորդ, մեր կանխատեսմամբ՝ դա պետք է լինի դիմորդների 1/3–ը, և ևս 5629 հայտ այս պահին գրանցվել է, ինչն, ըստ էության, կեսից ավելին է՝ 60–70 տոկոսն է։
     «Մեր դիմորդները թեպետ մինչև հունիսի 15–ը ժամանակ ունեն, բայց ակտիվորեն լրացնում են։ Առաջին օրը dimord.am-ի հետ կապված ունեցել ենք տեխնիկական խնդիրներ, բայց հիմա կարծես թե այդ խնդիրները չկան»,– ասաց նա։

4280 | 0
Facebook