Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոչ մի սենտիմենտ». Նիկոլ Փաշինյան

19:08, երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ.
«Ոչ մի սենտիմենտ». Նիկոլ Փաշինյան

«Մեր հանրապետությունում վախի մթնոլորտը զրոյացել է, բայց դրան զուգահեռ օրինապահության մթնոլորտը չի վերացել»,- պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե, ենթադրենք, բանջարեղենի մի կետ շատ չոր կերպով փակվի, ի հայտ կգան մեկնաբանություններ, թե երկրի վարչապետը որոշել է լոլիկի, վարունգի կամ կոշիկի մենաշնորհ հաստատել: Այսօր կեսօրին ես պարետատան նիստ եմ հայտարարել և ընդգծել, որ պարտատան որոշումները պետք է կատարվեն, հաշվի չպետք է առնվի ոչ մի փաստարկ:

Կամ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պահպանվում, մենք գնում ենք դեպի համատարած արգելափակումների՝ պարետային ժամ, տնտեսական ցնցումներ: Կամ բոլորս միասին, համագործակելով, հսկողության տակ ենք առնում իրադրությունը: Անկախ այս երկու սցենարներից, պետք է հսկողությունը կատարվի ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ, ոչ մի զգացմունքայնություն: Սա է եղել իմ հրահանգը, դրա չիրականացումը կամ թերի իրականացումը բերելու է խիստ պատիժների»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով իր և իր ընտանիքի առողջական վիճակին, Փաշինյանն ասաց. «Մեր ընտանիքը, գիտեք, վարակակիր է, մենք մեկուսացած ենք վարչապետի կեցավայրում, չունենք հիանդության որևէ վառ դրսևորում, ես շարունակում եմ լիարժեք աշխատել՝ որքանով որ դա հնարավոր է: Իմ աշխատանքային գրաֆիկից դուրս են մնացել միայն ընդունելությունները»,- ասաց նա:

5477 | 0
Facebook