Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կորոնավիրուսով վարակվելու ութ նոր դեպք՝ Արցախում

19:25, երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ.
Կորոնավիրուսով վարակվելու ութ նոր դեպք՝ Արցախում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 8 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված վարակի օջախի նույն շրջանակից են. տեղեկացնում է Արցախ տեղեկատվական շտաբը:

Նրանց նախապես մեկուսացրել էին համապատասխան վայրերում: Նոր վարակակիրների մեջ նաև Ստեփանակերտի բնակիչներ կան և բժիշկների հսկողության ներքո շարունակում են մեկուսացման վայրում մնալ:

Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպք գրանցվել է 54 քաղաքացու շրջանում, որից 26-ն արդեն առողջացել են: Մեկուսացված է 100 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է:

3500 | 0
Facebook