Ավիացիոն անվտանգության գործակալության զեկույցի հիման վրա Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է այն կազմակերպությունների ցանկը, որոնք իրավունք չունեն թռիչքներ իրականացնել ԵՄ տարածքում։ Ցանկում ներառվել են այն ընկերությունները, որոնք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշներին: Ընդհանուր առմամբ 96 ավիաընկերության մուտք արգելվել է դեպի ԵՄ երկինք:
Անվտանգության համապատասխան կանոնների չապահովման պատճառով ԵՄ տարածքում թռիչքներ իրականացնելու արգելքի տակ են հայտնվել նաև Հայաստանի ավիափոխադրողները՝ «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «ԱՐՄԵՆԻԱ Էյրվեյզ», «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիան Հելիքոփթերս» և «Սքայբոլ»։