Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Facebook-ի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ ընդդեմ Թրամփի

15:25, երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ.
#Facebook-ի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ ընդդեմ Թրամփի

Facebook սոցիալական ցանցի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ այս կերպ իրենց համերաշխությունը հայտնելով ցուցարարներին, գրում է The New York Times-ը։ Ըստ թերթի՝ նրանք իրենց թվային պրոֆիլներին ավտոմատ հաղորդագրություն են կցել, որ դուրս են գալիս ցույցերի:
     NYT-ը նշում է, որ ընկերության մի խումբ աշխատակիցներ էլ «վիրտուալ գործադուլ» են կազմակերպել, որպեսզի Facebook-ի ղեկավարությունը խստացնի սոցիալական մեդիայի քաղաքականությունը՝ կապված նախագահ Դոնալդ Թրամփի հաղորդագրությունների հետ, որոնք վերաբերում են ծավալված անկարգություններին:

9496 | 0
Facebook