Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դատաբժիշկները հրապարակել են Ջորջ Ֆլոյդի դիահերձման արդյունքները

14:05, երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ.
Դատաբժիշկները հրապարակել են Ջորջ Ֆլոյդի դիահերձման արդյունքները

Դատաբժիշկները նշել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառը, որի մահը Միացյալ Նահանգներում զանգվածային ցույցերի ու անկարգությունների պատճառ է դարձել:

Այսպիսով, բժիշկների եզրակացության համաձայն, նա մահացել է մեխանիկական ասֆիքսիայից կամ շնչահեղձությունից, որը վրա է հասել ոստիկանների գործողությունների հետևանքով: Տեղեկությունը հրապարակել է Մինեսոտա նահանգի Հենեպին շրջանի (Hennepin County) դատաբժշկական բյուրոյի կայքը:

46-ամյա տղամարդու մահվան պատճառը «կարդիոգեն շոկն է՝ իրավապահների կիրառած զսպման [մեթոդների], և պարանոցի վրա ճնշում գործադրելու հետևանքով»:

12631 | 0
Facebook