Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է ՌԴ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը

21:25, երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ.
Հայտնի է ՌԴ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը

Այսօր՝ հունիսի 1-ին, ելույթ ունենալով Սահմանադրության փոփոխությունների աշխատանքային խմբի նիստի ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ հուլիսի 1-ին տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համապետական ​​քվեարկություն: «Իհարկե, ես կդիմեմ մեր քաղաքացիներին, ժողովրդին, որպեսզի նրանք ակտիվ մասնակցեն այս համառուսական քվեարկությանը, քանի որ դա հիմնական օրենքի՝ Սահմանադրության հարցն է, որի հիմքում ընկած է մեր երկրի ու մեր կյանքը, մեր երեխաների կյանքը»,- ասել է Պուտինը։

Եթե կորոնավիրուսային համավարակը չխանգարեր, ընտրությունները կկայանային ապրիլի 22-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս բոլոր ընտրությունները և հանրաքվեն անցկացնել փոստով և համացանցով:

6454 | 0
Facebook