Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Դավթյանի անդրադարձը՝ 2013թ․ Ավետիք Բուդաղյանի սպանության գործին

17:05, երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ.
Արթուր Դավթյանի անդրադարձը՝ 2013թ․ Ավետիք Բուդաղյանի սպանության գործին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն այսօր Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանության գործը:

Դավթյանը մանրամասներ ներկայացրեց աշխատանքների ընթացքից. «Մենք նախորդ քննարման ժամանակ էլ առիթ ունեցանք էս հարցերը քննարկման առարկա դարձնել և այդ ժամանակ էլ արդեն հայտնի էր դարձել ամբաստանյալներից մեկի բարձրացրած այն հարցը, որ դա հնարավոր կազմակերպված ցուցադրություն էր, ոչ թե՝ իրական հանցագործություն: Առաջին իսկ պահից այդ ամենն ուշադրության կենտրոնում է եղել: Առաջինը, որ դատախազությունն իրականացրել է, օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն տալն է եղել՝ մատնանշելով ամբաստանյալի հենց այդ հայտարարությունը: Երկրորդ գործիքակազմն արդեն կոնկրետ գործով դատավարության ընթացքում մեղադրանքի պաշտպանության շրջանակներում գործառույթներն իրականացնել էր, այսինքն՝ հայտնած ցուցմունքի իրականությունն ստուգելուն ուղղված միջոցառումները: Այս պահի դրությամբ երկու ուղղությամբ էլ աշխատանքներն ավարտված չեն: Մեր վերջնական դիրքորոշումը կտեսնեք դատարանի վարույթում գտնվող քրգործով ամբաստանյալների նկատմամբ համապատասխան մեղադրական ճառեր ներկայացնելիս»:

5147 | 0
Facebook