Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գլխավոր դատախազը չբացառեց, որ Վարչական դատարանի որոշումը կարող է բողոքարկվել

15:25, երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ.
Գլխավոր դատախազը չբացառեց, որ Վարչական դատարանի որոշումը կարող է բողոքարկվել

Վարչական դատարանը մայիսի 29-ին բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցադիմումը, ըստ որի՝ մինչև համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։

ԱԺ պատգամավոր Արսուսյակ Ջուլհակյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի դատարանի դիրքորոշման վերաբերյալ. արդյոք նման դիրքորոշումը նշանակո՞ւմ է, որ ՔԿՀ-ներում գտնվող բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն առողջական խնդիրներ, կամ խոցելի խումբ են, կարող են օգտվել նման հնարավորությունից։

Ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց. «Հայտի ակտը, որի մասին Դուք խոսում եք, ոչ թե դատարանի կողմից, ըստ էության, վերջնական կայացված ակտն է, այլ դատարանը հայցի ապահովման միջոցն է կիրառել և որպես հայցի ապահովման միջոց սահմանվել է, որ մինչև գործի լուծումը կամ այլ խոսքով ասած՝ մինչև արտակարգ դրության ավարտը Քոչարյանը չի տեղափխվի ՔԿՀ: Որպես կանոն օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պատճառով այս բնույթի վարույթներում դատարանները մեզ չեն ծանուցում: Բայց բովանդակային առումով իմ համոզումն այն է, որ դատախազն այս վարույթներում մասնակցություն պետք է ունենա՝ առնվազն պատիժների և հարկադրանքի օրինականության նկատմամբ հսկողության լիազորությունների արդյունավետ իրացման շրջանակներում: Համապատասխան հայցի ապահովման միջոցը դեռևս պաշտոնապես չի առաքվել դատախազություն և հույս ունեմ, որ մենք այսօր կստանանք համապատասխան ակտը, կծանոթանանք դրա հիմնավորումներին և քրեակատարողական ծառայության մեր գործընկերների հետ կքննարկենք հետագա անելիքները»:

Ջուլհակայանի հարցին, թե չի՞ բացառում, որ դատարանի որոշումը հնարավոր է բողոքարկվի, Գլխավոր դատախազն ասաց. «Իհարկե, չեմ բացառում»:

6705 | 0
Facebook