Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կորոնավիրուսը հաղթահարել է շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը». Ծովինար Խաչատրյան

12:50, երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ.
«Կորոնավիրուսը հաղթահարել է շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը». Ծովինար Խաչատրյան

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր կորոնավիրուսը հաղթահարել է շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել 47-ամյա Ք. Մակարյանն, ով հաստատված կորոնավիրուսով, երկկողմանի թոքաբորբով Վերակենդանացման բաժանմունքում անց է կացրել շուրջ 44 մահճակալային օր: 47-ամյա կինն ունի մի շարք հիվանդություններ` այդ թվում շաքարային դիաբետ, իշեմիկ հիվանդություն, երիկամային անբավարարություն, ստանում է ծրագրային հեմոդիալիզ: Նա բուժկենտրոն է տեղափոխվել միջին ծանրությամբ, դինամիկայում արագ առաջացել է շնչառական անբավարարության խորացում, գիտակցության մթագնում, ինչի հետևանքով հիվանդը միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին: Բուժման արդյունքում 24-րդ օրը Ք. Մակարյանը գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառության սարքից, սկսել է ինքնուրույն շնչել և սնվել, բացասական է եղել նաև նոր կորոնավիրուսի թեստը: Ք-ն այժմ այլ բուժկենտրոնում է և մյուս հիվանդությունների շրջանակում համարժեք թերապիա է անցնում»:

5012 | 0
Facebook