Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուր վարակիչ վիրուսն ԱՄՆ-ում սպառնում է ճագարների պոպուլյացիային

23:15, կիրակի, 31 մայիսի, 2020 թ.
Սուր վարակիչ վիրուսն ԱՄՆ-ում սպառնում է ճագարների պոպուլյացիային

ԱՄՆ-ի ողջ տարածքում տարածվում է սուր վարակիչ ու մահացու վիրուսը, որն սպառնում է ճագարների պոպուլյացիային: Վարակակիր ճագարները կաʹմ ոչ մի ախտանշան չեն ունենում մինչև հանկարծամահ լինելը, կաʹմ էլ կարող են տառապել դողէրոցքից, այտուցներից, ներքին արյունահոսությունից ու երիկամային անբավարարությունից:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ճագարների հեմոռակիկ հիվանդության 2-րդ տեսակն սպառնում է միայն ընտանի ու վայրի ճագարներին: RHDV2-ը կապ չունի կորոնավիրուսի հետ ու տարածվում է միայն ճագարների, նապաստակների ու նրանց ցեղակից վայրի խոտադիրների շրջանում:
     Արևմտյան նահանգներում հայտնաբերված հիվանդությունն այժմ մեծ արագությամբ տարածվում է ամբողջ ԱՄՆ-ում:

Սուր վարակիչ վիրուսն ԱՄՆ-ում սպառնում է ճագարների պոպուլյացիային
Սուր վարակիչ վիրուսն ԱՄՆ-ում սպառնում է ճագարների պոպուլյացիային
18529 | 0
Facebook