Տիեզերագնացների կողմից կառավարվող Crew Dragon տիեզերանավը՝ NASA-ի երկու տիեզերագնացներով, հաջողությամբ հանգրվանել է Միջազգային տիեզերակայանում՝ Երկրի ուղեծրում: Կայանումը տեղի է ունեցել ըստ ժամանակացույցի՝ Ֆլորիդայից տրված մեկնարկից 19 ժամ անց: Ամբողջ գործընթացն ուղիղ եթերով հրապարակվել է NASA-ի յութուբյան էջում: Իլոն Մասքի ղեկավարած SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավով տիեզերք են մեկնել փորձառու տիեզերագնացներ Դագլաս Հյորլին ու Ռոբերտ Բենքենը:
Սա պատմական իրադարձություն է, քանի որ առաջին անգամ է մասնավոր ընկերությունը տիեզերանավ ուղարկում ուղեծիր: