Խնդրում ենք սպասել...

Համացանց

2 նոր հաստատված դեպք՝ Արցախի Հանրապետությունում

12:20, կիրակի, 31 մայիսի, 2020 թ.
2 նոր հաստատված դեպք՝ Արցախի Հանրապետությունում

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ուղարկված 39 փորձանմուշից 2-ի պատասխանը դրական էր: Նոր կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացիները Շահումյանի շրջանում բռնկման օջախի շփման շրջանակից են: Այսպիսով, առայսօր Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 40 քաղաքացի, որից 26-ն արդեն բուժվել է, 14-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 81 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 863 է»:

3667 | 0
Facebook