Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ամբերդ գյուղի ջրատարի մեջ կնոջ դի է հայտնաբերվել

23:45, շաբաթ, 30 մայիսի, 2020 թ.
Ամբերդ գյուղի ջրատարի մեջ կնոջ դի է հայտնաբերվել

Այսօր՝ ժամը 15:50-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ամբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարի մեջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները քաղաքացիների օգնությամբ ջրատարից դուրս են բերել մոտ 70-75 տարեկան կնոջ դի: Դատաբժիշկը տեղում զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, դեմքի և ձախ ծնկան հատվածում կան քերծվածքներ, ինչը հնարավոր է, եղած լինի ընկնելու հետևանքով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

6792 | 0
Facebook