Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռուսական «դարբնոցում ձուլված այս ժեշտի կտորը» ոտքի վրա դավաճանեց մի ողջ ժողովրդի»․ Արմեն Դանիելյան

22:00, շաբաթ, 30 մայիսի, 2020 թ.
«Ռուսական «դարբնոցում ձուլված այս ժեշտի կտորը» ոտքի վրա դավաճանեց մի ողջ ժողովրդի»․ Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դե արի վարդապետ ու մի խենթացի..․ երբ Վանեցյան Արթուրի նման անհայրենիք մանկամիտն ընտրվում է Հայրենիք կուսակցության նախագահ, ապա ինձ մնում է միայն ցավակցել մեզ բոլորիս սույն հանրահռչակ թյուրիմացությանը հեղափոխությունից հետո ԱԱԾ֊ի պաշտոնը «նվիրաբերելու» համար... Իսկ այս մանկահասակ «լալոշ» երեխան այնքան կապ ուներ հեղափոխության հետ, որքան ես մոլորակի թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա Բին Լադենի հետ...
     Բամբակների մեջ «աճեցված» և ռուսական «դարբնոցում ձուլված այս ժեշտի կտորը», ոտքի վրա դավաճանեց մի ողջ ժողովրդի... Արթուր Վանեցյանը մեր օրերի «ակնառու օրինակն է» դավաճանության եզրույթի... Եվ թող «սեփական աչքերին թոզ փչելով» ինքն իրեն չներշնչի, թե Նիկոլ Փաշինյանից հեռացել է ինչ-ինչ պատճառներով...
     Հ.Գ. Իհարկե հեղափոխությունը թավշյա էր, խաղաղ, բայց հետհեղափոխական թավիշը «խժռում է» ժողովրդի հույսն ու հավատը... Լավ, մինչև երբ... Մնացյալը՝ մաս 6-րդում...»։

| | |
15201 | 1
Facebook