Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արա՛ խի՞, ի՞նչ եմ արել». ինչպես են ոստիկաններն «ասֆալտին պառկեցնում» քաղաքացուն

21:40, շաբաթ, 30 մայիսի, 2020 թ.
«Արա՛ խի՞, ի՞նչ եմ արել». ինչպես են ոստիկաններն «ասֆալտին պառկեցնում» քաղաքացուն

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր՝ ինչպես են ոստիկանները մեքենայից իջեցնում քաղաքացուն, պառկեցնում ասֆալտին ու ձեռնաշղթաներ հագցնում․ «Արա՛ խի՞, ի՞նչ եմ արել»,- ասում էր քաղաքացին։

Օգտատերերը գրում էին՝ ի՞նչ պետք է արած լինի վարորդը, որ ճանապարհային ոստիկանները նրա նկատմամբ ոչ թե իրավախախտման վերաբերյալ վարչական ակտ կազմեն, այլ բռնություն գործադրեն։

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության պազաբանումը․ «Համացանցում տարածվել է մի տեսանյութ, ուր ոստիկանները ձեռնաշղթա են հագցնում մի վարորդի։
     Ավելորդ շահարկումներ թույլ չտալու համար նկատենք, որ նա չի ենթարկվել ճանապարհային ոստիկանների՝ մեքենան կանգնեցնելու պահանջին, իսկ մեքենան եղել է առանց հաշվառման համարանիշի։
     Տրանսպորտային միջոցը հարկադրաբար կանգնեցնելուց հետո էլ մեքենան վարող անձը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բերվել է ոստիկանության տարածքային բաժին։
     Պարզվել է, որ նա չունի վարորդական իրավունքի վկայական, իսկ մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր և գտնվել է հետախուզման մեջ։
     Առանց ԱՊՊԱ պայմանագրի և առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

11732 | 1
Facebook