Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հասանովն անձամբ պատասխան է տալու»․ ՀՀ ՊՆ խոսնակ

18:40, շաբաթ, 30 մայիսի, 2020 թ.
«Հասանովն անձամբ պատասխան է տալու»․ ՀՀ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր խորհրդակցություն է անցկացրել և հոխորտացել՝ փաստացի և վերջնականապես ընդունելով, որ 2016-ի ապրիլյան գործողությունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է՝ ի դեմս իրեն և իր գերագույն հրամանատարի: Ավելին՝ նա խոստովանեց, որ իրենք այնքան էլ գոհ չեն ապրիլյանի արդյունքներից, իրենց առջև դրված խնդիրը չեն կարողացել լուծել:

Հետևաբար, նա անձամբ պատասխան է տալու ինչպես նախկինում, այնպես էլ այսօրվա ցանկացած բառի, որոշման և ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի զինծառայողների թափված արյան համար։ Հիշեցնում ենք ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ վաղուց ժամանակն է համակերպվել տարածաշրջանում խաղաղության և ռազմական համազորության հետ:

Հակառակ դեպքում հայկական զինված ուժերն ամենայն վճռականությամբ, արհեստավարժությամբ և ավերիչ հարվածներով ստիպված կլինեն բազմապատկելու 1994թթ-ի եռակողմ հրադադարի արդյունքները և պաշտպանելու Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգությունը»:

| | |
6226 | 0
Facebook
COMMENT.am