Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հատուկ չվերթով Հայաստան է տեղափոխվել Հնդկաստանում գտնվող ՀՀ 23 քաղաքացի

16:05, շաբաթ, 30 մայիսի, 2020 թ.
Հատուկ չվերթով Հայաստան է տեղափոխվել Հնդկաստանում գտնվող ՀՀ 23 քաղաքացի

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման կանխարգելման գործում օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործողությունների շրջանակներում՝ ՀՀ ԱԳՆ, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում, մայիսի 29-ին Հնդկաստանի կառավարության կողմից կոմերցիոն հիմունքներով կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթ:

«Հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել Հնդկաստանում գտնվող Հայաստանի 23 քաղաքացիներ, իսկ Հայաստանից Հնդկաստան են տեղափոխվել Հայաստանում գտնվող 130 հնդիկ ուսանողներ:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում Հնդկաստանի գործընկերներին՝ ցուցաբերած աջակցության համար»,- ասված է հաղորդագրությունը ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության մեջ:

4005 | 0
Facebook