Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ գալիք ընտրություններում Թրամփի հաղթանակի հավանական տոկոսը

13:35, շաբաթ, 30 մայիսի, 2020 թ.
ԱՄՆ գալիք ընտրություններում Թրամփի հաղթանակի հավանական տոկոսը

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը կհաղթի գալիք ընտրություններում՝ 91 տոկոս հավանականությամբ: Նման հաշվարկներ է արել Ստոնի Բրուք համալսարանի պրոֆեսոր Հելմուտ Նորփոթը (Helmut Norpoth), ով կանխատեսել էր Թրամփի հաղթանակը 2016 թվականին, հայտնում է FOX News-ը:

Նորփոթի կարծիքով՝ ընտրություններում Թրամփը կստանա 362 ձայն: Փորձագետը նման եզրահանգման է եկել՝ վերլուծելով փրայմերիզների նախնական արդյունքները՝ օգտագործելով իր կողմից ստեղծած մոդելը, որը հաշվի է առնում վիճակագրական տվյալները և մի շարք պատմական փաստեր: Ըստ նրա՝ Թրամփը հաղթանակ կտանի նույն նահանգներում, ինչպես 2016-ին, և միևնույն ժամանակ ընտրողների մեծամասնության աջակցությունը կստանա Նյու Մեքսիկոյում, Նևադայում, Կոլորադոյում, Վերմոնտում, Վիրջինիայում, Մինեսոտայում, Մեյնում և Նյու Հեմփշիրում:

11143 | 0
Facebook