Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կորոնավիրուսի համավարակից առաջ Ֆրանսիայում այրել են 1,6 միլիարդ դիմակ

17:45, շաբաթ, 30 մայիսի, 2020 թ.
Կորոնավիրուսի համավարակից առաջ Ֆրանսիայում այրել են 1,6 միլիարդ դիմակ

Ֆրանսիայում 1,6 միլիարդ դիմակ է այրվել՝ կորոնավիրուսի համավարակից առաջ․ իշխանությունները կարծել են, որ չունեն դիմակների կարիք, գրում է The Sun-ը:

Երկրում խոզի գրիպի և SARS-ի համաճարակի բռնկման դեմ ստեղծվել էին դիմակների միլիարդավոր և FFP2 տիպի դիմակի ավելի քան 700 միլիոն պաշարներ, որոնք պետք է օգտագործվեին այդ հիվանդությունների դեմ պայքարում: Նշված հիվանդությունների ուսումնասիրությունների հրապարակումից հետո, իշխանությունները որոշում են կայացրել ոչնչացնել դրանք, քանի որ այդ հիվանդություններն այնքան վտանգավոր չեն համարվել:
     Դիմակների պաշարի ոչնչացումից հետո երկրում մնացել էր 117 միլիոն դիմակ: Համավարակի ժամանակ բժիշկները հայտարարել են, որ բոլոր հիվանդների համար բավարար դիմակներ չեն եղել:
     Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է 186 835 մարդ, մահացել է 28 714 հիվանդ, ապաքինվել՝ 67 803 պացիենտ:

| | |
8100 | 1
Facebook
COMMENT.am