Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը պաշտոնից կազատվի, օրակարգում է նաև Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցը. «Հրապարակ»

09:55, շաբաթ, 30 մայիսի, 2020 թ.
Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը պաշտոնից կազատվի, օրակարգում է նաև Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցը. «Հրապարակ»

«Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա․ նկատեցի՞ք՝ նախորդ բրիֆինգին ներկա չէր, ոստիկանապետն էր, ինչն առաջին հայացքից նորմալ է, սակայն այդպես դանդաղ հալեցնելու են նրան, կորոնավիրուսի դեմ պայքարի պատասխանատվությունը դնեն վրան։

Օրակարգում է նաև Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցը, բայց եթե Ավինյանին փոխարինող մի քանի թեկնածու կա, Թորոսյանի դեպքում բարդ է․ նա մի շարք միջազգային կազմակերպությունների «տղա» է»,- ասաց իմքայլականը:

Ավինյանին փոխարինողներն ովքե՞ր են` իրո՞ք Արայիկ Հարությունյանը կա ցանկում։ «Չէ, «Իմ քայլի» կուլիսներում նախընտրելի բարտեր էին նախապատրաստում․ Արայիկը՝ փոխվարչապետ, Մխիթար Հայրապետյանը` ԿԳՄՍ նախարար։

Փաշինյանը Մխիթարին ասել է` տեղափոխելու եմ գործադիր-նախարար. շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը գցեցին-բռնեցին, գտան` չի քաշի։ Բոլոր դեպքերում, հուլիսին կլինեն կադրային տեղաշարժեր թե՛ խորհրդարանում, թե՛ գործադիրում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

| | |
5807 | 0
Facebook