Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ո՞վ է առաջնորդում նոր ընդդիմությունն Արցախում. «Հրապարակ»

09:45, շաբաթ, 30 մայիսի, 2020 թ.
Ո՞վ է առաջնորդում նոր ընդդիմությունն Արցախում. «Հրապարակ»

«Արցախում նոր իշխանության ձևավորմանը զուգահեռ, նոր ընդդիմություն է ձևավորվում, որի առաջնորդն այս պահին Արթուր Օսիպյանն է, որը հայտնի դարձավ Ստեփանակերտում բողոքի ակցիաներ, ավտոերթեր կազմակերպելով։

Ժամանակին խոսվում էր, որ Սամվել Բաբայանի «խոխան ա», հիմա, երբ Բաբայանը մաս է կազմում իշխանությանը, նրա համախոհներն իրենց «քցված» են համարում, ավելին՝ Օսիպյանը շատ վատ է արտահայտվում Բաբայանի հասցեին, և դա ընկել է վերջինիս ականջը։

Նա փոխանցել է․ «Ասեք՝ ականջներդ կկտրեմ»։ Ընդդիմադիր տրամադրություններ ունեն նաև Մասիս Մայիլյանի նախկին թիմակիցները, որոնք նույնպես միացել են Օսիպյանին։ Չի բացառվում, որ Հայկ Խանումյանն էլ միանա նրանց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

7946 | 0
Facebook