Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թեստավորված 20 քաղաքացիներից որևէ մեկի մոտ վարակ չի հայտնաբերվել»․ նախարար

14:10, ուրբաթ, 29 մայիսի, 2020 թ.
«Թեստավորված 20 քաղաքացիներից որևէ մեկի մոտ վարակ չի հայտնաբերվել»․ նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լավ լուր: «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում մեկուսացված և թեստավորված 20 քաղաքացիներից որևէ մեկի մոտ վարակ չի հայտնաբերվել: Բոլոր թեստերի պատասխանները բացասական են եղել:
     Հիշեցնեմ, որ օրերս կենտրոնի 23-ամյա խնամյալը վիրուսի հետ կապ չունեցող հիվանդության հետ կապված առողջության վատթարացման պատճառով տեղափոխվել էր բուժհաստատություն, որտեղ մեկ օր մնալուց հետո թեստավորվել էր. նրա մոտ հաստատվել էր COVID-19:
     Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաստատությունում միանգամից մեկուսացվել էին խնամյալի հետ անմիջական շփման մեջ գտնված անձինք՝ շուրջ 20 մարդ: Այսօր նրանց մոտ վարակի առկայությունը հերքվել է»:

4372 | 0
Facebook