Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ի 96 խաղաղապահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

14:45, ուրբաթ, 29 մայիսի, 2020 թ.
ՄԱԿ-ի 96 խաղաղապահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ՄԱԿ-ի 13 գործողություններում տեղակայված 100 հազար խաղաղապահներից 96-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, գրում է Gazeta-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի հաղորդակցության ղեկավար Նիք Բերնբեքին:

Ըստ Բերնբեքի՝ հիվանդների թվում են Կիպրոսում առաքելության 3 աշխատակից, Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր զորքերի 1 զինծառայող, պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում՝ 1 զինծառայող, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում՝ 5 զինծառայող, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում՝ 13 զինծառայող, Հարավային Սուդանում՝ 3 և 70 խաղաղապահ՝ Մալիի առաքելության կազմում:
     Մահեր չեն արձանագրվել։

5239 | 0
Facebook