Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստամբուլում պոկել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը

12:50, հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ.
Ստամբուլում պոկել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել։ Անհայտ անձը պոկել է եկեղեցու դռան վրա տեղադրված խաչը, որը ֆիքսել են եկեղեցու տեսախցիկները։
     Դեպքի առնչությամբ եկեղեցու ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ հարձակման մասին ոստիկանություն բողոք է ներկայացվել, իսկ պոկված խաչի փոխարեն տեղադրվել է նորը։

7332 | 0
Facebook