Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իշխանությունն անցավ անթույլատրելի մեթոդներով բյուջե լցնելու գործելաոճին». Հայկ Մարտիրոսյան

12:15, հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ.
«Իշխանությունն անցավ անթույլատրելի մեթոդներով բյուջե լցնելու գործելաոճին». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունն անցավ անթույլատրելի մեթոդներով բյուջե լցնելու գործելաոճին:

Աղքատագույն երկրում համատարած գույքահարկ ներդնելը, հատկապես այս տնտեսական դեպրեսիայի շրջանում, ոչ միայն անթույլատրելի է, այլև` մեծապես անբարոյական:

Այս իշխանությունը, չարաշահելով որպես կանխավճար իրեն տրված վստահության քվեն, անցնում է այդ քվեն տվողներին ստորացնելով պատժելուն և նրանց հաշվին իր տնտեսական ապիկարությունը ծածկելուն:

Հուսամ` կառավարության այս նախաձեռնություն-քայլը նոր խթան կհանդիսանա դեռևս չկողմնորոշվողների աչքերը բացելու և ներկաների դիմակը պատռելու համար»:

6843 | 1
Facebook