Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ովքե՞ր են մեղավոր, որ ՀՀ-ում շատ ոլորտներ հայտնվեցին ՌԴ-ի ձեռքում. մեկնաբանում է Արա Պապյանը

23:25, չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ.
Ովքե՞ր են մեղավոր, որ ՀՀ-ում շատ ոլորտներ հայտնվեցին ՌԴ-ի ձեռքում. մեկնաբանում է Արա Պապյանը

«Երբ քաղաքագետներն ասում են, որ այսինչ քայլն անհրաժեշտ է, ժողովուրդն ասում է՝ դա հնարավոր չէ, որովհետև դա Ռուսաստանի դուրը չի գա: Այսինքն, ակնհայտ է, որ նման մտածողությունը միայն կարող է լինել գաղութային երկրում»,- «Նոյյան տապան»-ի եթերում ասել է քաղաքագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ պետք է վերականգնվի ՀՀ-ի ինքնիշխանությունը:

Հարցին, թե ովքե՞ր են մեղավոր, որ ՀՀ-ում շատ ոլորտներ հայտնվեցին ՌԴ-ի ձեռքում, Պապյանը պատասխանել է. «Միանգամայն համաձայն եմ, որ մեր ղեկավարությունը մեծ մեղավորություն ունի այդ հարցում: Շատ լավ հիշում եմ, երբ առաջին անգամ մրցույթ հայտարարվեց բջջային կապը օտարներին տալու ներդրումների հարցով, հաղթեց այլ երկրից մի ընկերություն, բայց այդ ամենը վերախաղարկվեց և տրվեց ռուսական ընկերությանը: Նման օրինակները շատ շատ են»:

Մանրամասները` տեսանյութում:

Ովքե՞ր են մեղավոր, որ ՀՀ-ում շատ ոլորտներ հայտնվեցին ՌԴ-ի ձեռքում. մեկնաբանում է Արա Պապյանը
5169 | 0
Facebook