Խնդրում ենք սպասել...

Համացանց

ԵՊԲՀ ռեկտորը խնդրել է անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի օրդինատորներին միանալ բուժաշխատողներին

01:30, հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ.
ԵՊԲՀ ռեկտորը խնդրել է անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի օրդինատորներին միանալ բուժաշխատողներին

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը խնդրանքով դիմել է անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությունն ընտրած կլինիկական օրդինատորներին: Խնդրել է նրանց միանալ բուժաշխատողներին՝ COVID-19-ի նման չարիքին հաղթելու պահը մոտեցնելու համար:

Ռեկտորը վստահ է, որ մշտապես պայքարող ու մշտապես հաղթող բուժաշխատողներն այս անգամ էլ են հաղթելու ու մենք իրացնելու ենք մեր իրավունքը՝ առողջ ու խաղաղ ապրելու: Մենք լինելու ենք առողջ ու ապրելու ենք համաճարակը հաղթահարած, խաղաղ երկրում»:

4589 | 1
Facebook