Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Իրադարձություններ

«Հարավկովկասյան երկաթուղու» 33-ամյա աշխատակիցն էլեկտրահարվել ու մահացել է

21:40, չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ.
«Հարավկովկասյան երկաթուղու» 33-ամյա աշխատակիցն էլեկտրահարվել ու մահացել է

Երեկ՝ մայիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Քաղսի գյուղի բնակիչ, 33-ամյա Գնել Կ.-ն էր, ով նույն օրը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Հրազդան–Չարենցավան «Պիկետ-4» տեղամասի 56-րդ կմ հատվածում երկաթգծի Քաղսի գյուղի տարածքով անցնող տեղամասում մոնտաժային աշխատանքներ կատարելու նպատակով բարձրացել է բետոնե էլեկտրասյան վրա, որի ընթացքում էլեկտրահարվել, վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գնել Կ.-ն աշխատում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես էլեկտրամանտյոր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
3845 | 0
Facebook